Calciomercato-ն հաղորդում է, որ իտալական «Միլան»-ը հետաքրքրված է Կիևի «Դինամո»-ի հարձակվող Անդրեյ Յարմոլենկոյի ծառայություններով:
Հրապարակման համաձայն՝ «Միլան»-ի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի գործակալի հետ:
Հաղորդվում է, որ «Միլան»-ը փոխարինող է փնտրում բրազիլացի Ռոբինյոյին, որը մոտ ապագայում կարող է վերադառնալ «Սանթոս»:







































