Եվրոգոտու երկրներում գործազրկությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ 18,2 մլն մարդ: Այս մասին այսօր հաղորդել է ԵՄ վիճակագրական ծառայությունը՝ «Եվրոստատը»:
Եվրոգոտում գործազրկության ամենաբարձր մակարդակը Իսպանիայում է (25,1%), ամենացածրը՝ Ավստրիայում (4,5%): Եվրոգոտու խոշորագույն տնտեսությունում՝ Գերմանիայում, գործազրկությունը 5,5%-ի սահմաններում է:





































