Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ իր թիմին չափազանց շատ է անհրաժեշտ հաղթանակ տանել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Կլուժ»-ի դեմ խաղում:
«ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան խիստ տարբերվում է Անգլիայի Պրեմիեր լիգայից: Եթե Չեմպիոնների լիգայում հանդես չես գալիս քո լավագույն որակներով, ապա պատժվում ես այնպես, ինչպես մեզ հետ եղավ անցած խաղարկության ժամանակ: Այն, ինչ պատահեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ անցած տարի, այլևս չպետք է կրկնվի: Այնպես որ մեր թիմին հաղթանակ է պետք «Կլուժ»-ի դեմ խաղում: Հուսով եմ՝ կհաղթենք ու լավ տեղ կզբաղեցնենք խմբում»,- ասել է Ռունին:








































