Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը մտադիր է մինչև 2020 թվականը էներգոարտադրության ընդհանուր ծավալում այլընտրանքային ու վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը հասցնել մինչև 20 տոկոսի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի ու արդյունաբերության նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ներկայումս մշակվում է մինչև 2020 թվականի ռազմավարությունը: Տարեկան Ադրբեջանում արդյունահանվում է մոտ 45 միլիոն տոննա նավթ, 27 միլիարդ խորանարդ մետր գազ և արտադրվում է ավելի քան 18 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Այդ ամենը պահանջում է նոր տեխնոլոգիաների կիրառում՝ արդյունահանման ժամանակ վնասակար արտանետումների նվազեցման ու բացառման համար:
Ադրբեջանի տնտեսության զարգացումը պահանջում է ժամանակակից, այդ թվում նաև «կանաչ» տեխնոլոգիաների զարգացում:







































