Վրացական «Խրոնիկա» պարբերականի փոխանցմամբ՝ պառակտում է առաջացել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայայի ու պաշտպանության նախկին փոխնախարար Դաթո Ախալայայի միջև:
Պարբերականի տվյալներով՝ օրեր առաջ պլանավորված է եղել Թբիլիսիի Ցխնետի արվարձանում Ախալայա եղբայրների ձերբակալությունը, սակայն այդ օպերացիան հետաձգվել է, քանի որ տարբեր կողմերին աջակցող ուժային կառույցների ներկայացուցիչների միջև բախման վտանգ է առաջացել:
Վրացական պարբերականը գրում է. «Ներկայումս Սաակաշվիլիի ճամբարում իրավիճակը ճիշտ այնպիսին է, ինչպիսին որ 1945 թվականի մարտին Հիտլերի բունկերում էր, երբ դաշնակիցների ռմբակոծությունների ու գրոհների ֆոնին Հիտլերի շրջապատի ներկայացուցիչները չար աչքով էին նայում միմյանց, քանի որ չգիտեին, թե ով ուր կարող է փախչել: Ախալայա եղբայրները սպառնում են նախագահ Սաակաշվիլիին, որպեսզի նա չհամարձակվի իրենց դեմ որևէ վատ քայլ ձեռնարկել»:









































