Daily Mirror-ը տեղեկացնում է, որ «Լիվերպուլ»-ը հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլի ծառայություններով և պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել 2013 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Կիսապաշտպանի՝ իր ներկայիս ակումբի հետ կնքած պայմանագիրը գործում է մինչև 2016 թվականը: 23-ամյա գերմանացու տրանսֆերը գնահատվում է 30 մլն ֆունտ:
Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը «Ռեալ»-ի կազմում 8 խաղ է անցկացրել՝ կատարելով 1 արդյունավետ փոխանցում:









































