ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանն այսօր արգելք է դրել ռուսական «ՎԱԶ-21144» և «ՎԱԶ-21154» ավտոմեքենաների ներկրման վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Այդըն Ալիևը:
Վերջինիս խոսքերով՝ ներկրման արգելքը կապված է այդ ավտոմեքենաներումABS արգելակման համակարգի և անվտանգության բարձիկների բացակայության հետ: 2012 թվականի մայիսի 1-ից Ադրբեջանում ներդրվել է AZS 635-2012 պետական ստանդարտը, ըստ որի՝ երկիր ներկրվող ավտոմեքենաները պետք է ունենան ABS արգելակման համակարգ և նվազագույնը անվտանգության մեկ բարձիկ:
Այդ արգելքի տակ են հայտնվել նաև ռուսական «ՎԱԶ-2107» ավտոմեքենաները:











































