Իսպանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին` սեպտեմբերի 30-ին սկսված ակումբի գլխավոր անդամների գլխավոր ասամբլեայի ժամանակ:
«Անչափ հպարտ ենք, որ Մոուրինյոն մինչև 2016 թվականը պայմանագիր ունի մեր թիմի հետ: Նա աշխարհի լավագույն մարզիչն է: Մոուրինյոն փոխանցում է մեզ իր եռանդը, գիտելիքներն ու մադրիդիզմի ոգին: Մենք կշարունակենք ձգտել դեպի կատարելություն: Վստահ եմ, որ մեր թիմն ամեն ինչ կանի, որպեսզի 10-րդ անգամ նվաճի Չեմպիոնների Լիգայի հաղթողի տիտղոսը»,- հայտարարել է Պերեսը:
Հիշեցնենք, որ փոքր-ինչ վաղ Պերեսը Մոուրինյոյի մասին այլ կերպ էր արտահայտվել: Նա նշել էր, որ պորտուգալացի մասնագետը ուշ է հասկացել «Ռեալ»-ի իրական նշանակությունը:








































