Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Վարդան Օսկանյանին նախընտրական զոհ չպետք է դարձնել. Րաֆֆի Հովհաննիսյան

Վարդան Օսկանյանը պետք է պատասխան տա Մարտի 1–ի համար, բայց նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը նախընտրական է, քաղաքական և անհիմն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ԱԺ ներկայացված միջնորդագրին:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այսօր ճշմարիտ գնահատականից ոչ ոք թող չվախենա, պետք է փորձել հասկանալ՝ ինչ է կատարվում մեր երկրում: Ներկայացնելով Օսկանյանի վերաբերյալ «Ժառանգության» դիրքորոշումը՝ նա ասաց, որ կուսակցությունը դեմ է դատախազի միջնորդագրին և չի մասնակցելու քվեարկությանը:

«Դա յան պատճառով չէ, որ մենք չենք կարծում, թե պարոն Օսկանյանը պետք է պատասխան տա իր անցած հետագծի առումով. սա կապ չունի այն բանի հետ, որ ինքը թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումով պատասխան պետք է տա Մարտի 1-ի, մադրիդյան սկզբունքների համար, պետք է պատասխան տա իր համաքաղաքացիների նկատմամաբ հալածանքների հանդեպ անտարբերություն ցուցաբերելու համար: Այստեղ իմ հետևորդը՝ նախկին արտգործնախարարը, իր պատասխանները պետք է տա:

Բայց դա բնավ կապ չունի այսօրվա միջոնորդագրի հետ, քանի որ այն նախընտրական է, քաղաքական, համեմատության մեջ անհիմն է: Այն պետք է մերժվի. կամ բոլորը պետք է զրկվեն անձեռնմխելիությունից, կամ ոչ մեկը:

Այսօրվա բոլոր նախագահները, իրենց աշխատակազմերը, վարչապետերն ու իրենց աշխատակազմերը, պատգամավորները, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ԱԺ ղեկավարը պետք է զրկվեն անձեռնմխելիությունից կամ ոչ մեկը, օրենքի իշխանությունը սելեկտիվ չէ, դա բոլորին պետք է վերաբերվի:

Դատախազն ինքը թող պատասխանի իր չարաշահումների, իր հետագծի համար, և հետո թող Վարդան Օսկանյանն ու իր կուսակցապետը պատասխանեն իրենց ճանապարհի վերաբերյալ։ Եթե իր արարքով զրկել է մեր բյուջեն մուտքից՝ թող հատուցի այդ մեղքը վարչական գործով»,- մեկնաբանեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շարունակելով, որ ԱԺ նախագահը թող պատասխան տա վերջին ընտրություններին հարյուր միլիոնավոր դոլարների համար, թող պատասխան տան, թե ով բաժանեց, որ կուսակցություններից, որ պաշտոնյաները, որ շտաբի պետերը հարյուրավոր գյուղապետերի փողի տոպրակներ բաժանեցին, թող պարզեն այդ խայծի տոպրակներն ով հրահանգեց բաժանել:

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրությունների օրը կային շրջիկ խմբեր, որոնց բազմակի քվեարկություն էին կազմակերպում: Ըստ բանախոսի՝ պետք է պատասխան տան, թե ով ուղարկեց նրանց:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարն այն կարծիքին է, որ եթե Օսկանյանը սխալ է արել, պետք է հատուցի այդ սխալը, բայց հասնել նրան անձեռնմխելիությունից զրկելուն Հայաստանի համար հազարերորդ խնդիրն է. նրան քավության նոխազ և նախընտրական զոհ չպետք է դարձնել: Ր. Հովհաննիսյանի գնահատմամբ՝ պետության խնդիրը, սխալը ուրիշ տեղ է:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում