Այսօր հրապարակվեց ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակը:
Նորվեգացի 22-ամյա գրոսմայստեր Մագնուս Կառլսենը 2843 միավորով առաջին տեղում է: Միավորների տարբերությունը 5-ով կրճատել է Լևոն Արոնյանը, ով երկրորդ տեղում է: Լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը՝ 2795 միավորով:
Ուժեղագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Մագնուս Կառլսեն – 2843 միավոր
2. Լևոն Արոնյան – 2821
3. Վլադիմիր Կրամնիկ – 2795
4. Թեյմուր Ռաջաբով – 2792
5. Հիկարու Նակամուրա – 2786
6. Սերգեյ Կարյակին – 2780
7. Վիշվանաթան Անանդ – 2780
8. Ֆաբիանո Կարուանա – 2772
9. Վասիլի Իվանչուկ – 2771
10. Ալեքսանդր Մորոզևիչ – 2758







































