Թուրքական Yakupoglu ընկերությունը նախապատրաստվում է ականապաշտպան կոշիկների արտադրությանը. հաղորդում է APA-ն:
Ընկերության ղեկավար Վեդաթ Յաքուփօղլուն հայտարարել է, որ ներկայումս այդ նախագծի վրա աշխատում են ընկերության և ՈՒլուդաղ համալսարանի մասնագետները:
«Պայթյունից կարող է պոկվել զինվորի մատը: Սակայն եթե վնասվում է սրունքը, ապա անդամահատումն անխուսափելի է: Նոր կոշիկները հենց սրունքն են լավ պաշտպանելու»,- հայտարարել է ընկերության ղեկավարը:
Միջազգային չափանիշներին համապատասխանող այս հանդերձանքը մատակարարվելու է թուրքական բանակին և արտահանվելու է արտերկիր:







































