Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի կասկածում, որ իր թիմը առավելության է հասնելու «Բարսելոնա»-ի նկատմամբ` առաջիկա «կլասիկո»-ում: Այդ մասին են տեղեկացնում իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ երկու գրանդերի միջև դիմակայությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին` «Քամփ Նոու»-մ:
«Մենք գիտենք, որ «Բարսելոնա»-ն հզոր թիմ է, բայց մենք արդեն առավելության ենք հասել կատալոնացիների նկատմամբ իրենց խաղադաշտում: Կարևոր հանդիպում է, և մենք պետք է հավատանք մեր ուժերին, որպեսզի համապատասխան մակարդակի խաղ ցուցադրենք»,- ասել է Քրիշտիանուն:
Պորտուգալացի ֆուտբոլիստը հավելեց, որ իրենք հիանալի անցկացրին «Դեպորտիվո»-ի հետ հանդիպումը: Ռոնալդուն հեթ-տրիկ հեղինակեց:







































