Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Վրաստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դրանց վերջնական արդյունքները հրապարակելու է հոկտեմբերի 20-ին:
Քվեարկության անցկացումից հինգ օր հետո ԿԸՀ-ն ԶԼՄ-ներում հրապարակելու է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունները: Վրաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հրապարակի ընտրությունների անցկացմանը հաջորդող 19-րդ օրը:





































