Թեհրանում ատենակալների դատարանը համարել է, որ Reuters լրատվական գործակալությունը մեղավոր է, որ լրագրողը մարտարվեստով զբաղվող կանանց անվանել է «վարձու մարդասպաններ»: Այդ մասին հաղորդում է տեղական Press TV հեռուստաընկերությունը:
Ըստ ատենակալներից մեկի` անգլիական լրատվական գործակալությանը մեղադրել են հակաիսլամիստական քարոզի, ինչպես նաև «վարձու մարդասպաններ» պատրաստելու ստահոդ հայտարարության համար:
Դատավորը որոշում է կայացնելու հոկտեմբերին:
Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ գործակալությունը հնարավորություն կունենա բողոքարկել վճիռը:
Հավելենք, որ մարտի սկզբին Իրանի իշխանությունները հետ էին վերցրել Reuters-ի լրագրողների հավատարմագրերը Թեհրանում`«կին նինձիաների» մասին ֆիլմի և հոդվածի հրապարակումից հետո:
Մարտական արվեստների ակումբի պատվերով հոլովակ էր նկարահանվել, որում Reuters-ը ցույց էր տալիս 3000 կին նինձյաների, ովքեր կարող էին «սպանել օտարերկրյա զավթիչներին»:
Այդ տեղեկատվությունը տարածել էին նաև բրիտանական այլ լրատվամիջոցներ:







































