Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք Թուրինի «Յուվենթուս»-ի հետ առաջիկա խաղի մասին.
«Մեր նպատակը Թուրինում հաջող խաղալն է: Չպետք է մոռանալ, որ դրանից հետո մենք 2 խաղ ենք անցկացնելու «Չելսի»-ի` ՉԼ գործող գավաթակրի հետ: Ցանկանում ենք շտկել դրությունն անցած տարվա անհաջող ելույթներից հետո, երբ խմբում զբաղեցրինք վերջին տեղը:
Ընթացիկ մրցաշրջանում արդեն 15 գոլ եմ խփել, բայց դա հնարավոր չէր լինի առանց թիմակիցներիս օգնության: Ես չեմ բավարարվում ձեռք բերածով: Ֆուտբոլում տրվում է ընդամենը 1 հնարավորություն, որը կա´մ օգտագործում ես, կա´մ ընդմիշտ բաց ես թողնում»,- հայտարարել է Մխիթարյանը:









































