Ավելի քան 17 մարդ է սպանվել կիրակի առավոտյան ահաբեկիչների իրականացրած արյունահեղության հետևանքով, որը կազմակերպել են ահաբեկիչները Էլ-Հեյդարիա բնակավայրում:
«Զինված ահաբեկիչները հարձակվել են բնակավայրի վրա և ռմբակոծել այն ականանետներից ու ավտոմատ հրազենից: Արդյունքում ավելի քան 17 բնակիչ է սպանվել, մյուսները գերի են ընկել: Նրանց թիվը դեռ հայտնի չի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գյուղի տները թալանվել են:
Գրոհայինների հարձակման պատճառը հայտնի չէ, սակայն չի բացառվում, որ այն կապված է նրա հետ, որ այս գյուղի բնակիչները մուրշիդների կրոնական համայնքի ներկայացուցիչներ են, որոնք նախկին ալավիտներ են:









































