Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի` այսօր Արագածոտնի մարզի Արագածոտն, Արևուտ, Գառնահովիտ, Գեղարոտ, Եղնիկ, Ծաղկասար, Ծիլքար, Շամիրամ, Ոսկեթաս, Ուշի, Չքնաղ, Ցամաքասար, Քուչակ գյուղական համայնքներում կացկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններ:
Այս 13 համայնքներում ՏԻՄ հերթական ընտրությունները պետք է անցկացվեին սեպտեմբերի 23-ին, սակայն դրանք չեն կայացել` գրանցված թեկնածուների բացակայության կամ ԸՕ-ով սահմանված անհրաժեշտ թվով չլինելու հիմքերով:
Արևուտում ընթանում են համայնքի ղեկավարի, որտեղ առանց այլընտրանքի կքվեարկվի գործող գյուղապետ, ՀՀԿ-ի թեկնածու Ֆայզո Ամոյանը, իսկ անկուսակցական Ռոստամ Ալոյանը, ինքնաբացարկ է հայտնել:
Ցամաքասարում կայանում են համայնքի ղեկավարի, և ավագանու անդամի, իսկ մնացած 11 համայնքներում` ավագանու անդամի ընտրություններ:
Ցամաքասարի համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում են գործող գյուղապետ, ՀՀԿ-ի թեկնածու Գոռ Գրիգորյանը և ինքաառաջադրված անկուսակցական Գառնիկ Գրիգորյանը: Նախապես ինքնաառաջադրված ևս մեկ թեկնածու` անկուսակցական Էմիլ Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել:
Հիշեցնենք, որ Հայաստանում հերթական ՏԻՄ ընտրություններն անց էին կացվել սեպտեմբերի 9-ին և 23-ին:












































