Պավել Օնդրոուշը, որն ուրբաթ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի դեմ մահափորձ էր բեմականացրել, ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` հղում անելով Չեխիայի ոստիկանության ներկայացուցչին:
Շաբաթ օրը 26-ամյա Օնդրոուշի դեմ առաջադրվել էր խուլիգանության մեղադրանք: Չեխիայի օրենսդրությունն այդ հոդվածի համար նախատեսում է երկու տարվա ազատազրկում:
Ուրբաթ Խրաստավա քաղաքում, կամրջի հանդիսավոր բացման ժամանակ, երիտասարդն առանց խոչընդոտի մոտեցել էր նախագահին, մի քանի անգամ սեղմել պլաստմասսայե ատրճանակի ձգանը և իբր արձակել կրակոցներ: Նրան ձերբակալել էին ու տեղափոխել ոստիկանական բաժանմունք:







































