Saturday, 20 06 2026
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում

Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցել է «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցել է «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, կրթության, մշակույթի և սպորտի գործիչներ:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզային փուլերում լավագույն արդյունքներ ցուցաբերած 4-6-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը:

«Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունը, որն անց է կացվում 2001 թվականից, շուրջ 11 ուսումնական տարի ցածր դասարանների աշակերտների համար դարձել է դպրոցական առօրյայի անբաժանելի մաս և շատերի համար ճանապարհ հարթել դեպի մեծ սպորտ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ողջունում եմ բոլորիդ աշնանային այս գեղեցիկ օրը, որը, կարծում եմ, ի սկզբանե բոլորիս վարակել է լավ տրամադրությամբ: Համոզված եմ, որ մեր մասնակիցներն իրենց պատրաստակամությամբ ու մարզական հաջողություններով ավելի կբարձրացնեն այդ տրամադրությունը»,-ասել է խորհրդարանի ղեկավարը:

Նա նշել է, որ արդեն 11-րդ անգամ անցկացվող «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունը ևս մի առիթ ու հնարավորություն է ուշադրություն բևեռելու մեր մատաղ սերնդին, նրա ֆիզիկական դաստիարակությանը, որովհետև, ըստ ԱԺ նախագահի, առողջ սերունդ նշանակում է և ֆիզիկապես, և հոգեպես առողջ հասարակություն, հզոր պետություն, ուժեղ բանակ:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ թեթև աթլետիկան այն մարզաձևն է, որ իրավամբ համարվում է սպորտի թագուհի և լիարժեքորեն նպաստում առողջ մարմին ունենալուն: Ըստ ԱԺ նախագահի` մեր հայրենակիցները թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս ունեցել են լավ ավանդույթներ այս մարզաձևում: Նա հիշեցրեց, որ թեթև աթլետիկայի բաղադրիչներից մեկը համարվող հեռացատկի Եվրոպայի ռեկորդն առ այսօր պատկանում է մեր հայրենակից Ռոբերտ Էմիյանին, ով այժմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության նախընտրական փուլերն արդեն անցկացվել են Հայաստանի մարզերում և Արցախում: «Շատ ողջունելի է, որ մեր դպրոցականներն այսքան ակտիվ են մասնակցում այս մրցաշարին: Վստահ եմ, որ եզրափակիչ փուլում մրցելու են արժանավորները, հաղթելու են ուժեղագույնները»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:

Բարձր գնահատելով նման միջոցառումներն ու դրանց նշանակությունը երեխաների, դպրոցականների և ընդհանրապես մատաղ սերնդի համար` ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս աջակցել ու օժանդակել նրանց:

Այնուհետև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումներում ձգումներ մրցաձևից լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում