Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Մարմնավաճառության և թրաֆիքինգի առանձնահատկությունները

ՀՀ-ում թրաֆիքինգը հանցագործություն է համարվում 2003 թվականից, երբ ընդունվեց ներկայումս գործող քրեական օրենսգիրքը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հակաթրաֆիքինգային ծրագրի փորձագետ Դավիթ Թումասյանը:

«Թրաֆիքինգին վերաբերող ազգային օրենսդրությունը լիովին բավարար է: 2011 թվականի մարտի 1-ին քրեական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել նույն թվականի ապրիլի 9-ից: Այդ փոփոխությունների արդյունքում մեր քրեական օրենսգիրքը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին»,- ասաց մասնագետը:

Նրա հաղորդմամբ, գոյություն ունի առանձին հոդված՝ մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը և առանձին հոդված՝ երեխաների կամ հոգեկան խանգարման հետևանքով իր գործողությունները կառավարելու ունակությունից զրկված անձանց թրաֆիքինգի վերաբերյալ: Իսկ 132.3 հոդվածով պատասխանատվության է ենթարկվում նաև այն անձը, ով օգտվել է շահագործման վիճակում գտնվող անձի ծառայություններից. «Քանի որ թրաֆիքինգը գործում է բիզնեսի կանոնների համաձայն, հետևաբար կա պահանաջարկ և առաջարկ: Պահանջարկի նվազեցումը կնպաստի առաջարկի նվազեցմանը: Բայց այս հոդվածն ունի խրախուսական նորմ, որ անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե իրավապահ մարմիններին հայտնում է դեպքի մասին և իր արարքի մեջ չկա այլ հանցակազմ (այսինքն՝ եթե նա սեռական հարաբերություն չի ունեցել 16 տարին չլրացած անձի հետ կամ ասենք՝ չի կատարել բռնաբարություն): Տվյալ պարագայում նա նպաստում է առավել ծանր հանցագործության բացահայտմանը: Քանի որ մեկ տարի է, ինչ հոդվածը գործում՝ փաստացի գրանցված դեպք դեռ չկա»:

Ինչ վերաբերում է թրաֆիքյորի իրական ազատազրկումներին, ապա նրանք 2010-2012թթ. ընթացքում դատապարտվել են 3-ից մինչև 15 տարի ազատազրկման: Որպես լրացուցիչ պատիժ կարող է բռնագրավվել նաև նրանց գույքը:

Փորձագետի խոսքերով՝ որպես առավել բարդ հանցատեսակ թրաֆիքինգը ունի շահագործման 4 տարբերակ. 1. սեռական շահագործում, 2. աշխատանքային թրաֆիքինգ, 3. ստրկություն կամ ստրկությանը նմանվող վիճակ, 4. մարմնի մասերի կամ հյուսվածքների վաճառք: «ՀՀ-ում հիմնականում տարածված է սեռական և աշխատանքային շահագործումը: Այս տարի գրանցվել է մեկ դեպք, որի պարագայում կատարվել է նաև օրգանների վաճառք: Արդյունքում 6 անձ ճանաչվել են տուժող: Նրանց հավաքագրել են, տարել Շրի Լանկա, վերցրել երիկամը՝ փոխպատվաստման նպատակով և հետ ուղարկել Հայաստան: Այս պարագայում, օգտագործելով անձի վիճակի խոցելիությունը, գայթակղել են և համոզել, որ ֆինանսական վատ վիճակից կարող է դուրս գալ միայն այդ քայլին դիմելով»:

Ինչպես նշեց Թումասյանը՝ այս պարագայում գուցե ինչ-որ չնչին գումար են վճարում, բայց դա չի նշանակում, որ շահագործումը բացակայում է. «Երիկամը չվերականգնվող օրգան է, և նրա բացակայությունը լուրջ վնաս է հասցնում մարդու առողջությանը»:

Սեռական շահագործման տուժողները հիմնականում տեղափոխվում են Թուրքիա և ԱՄԷ, իսկ աշխատանքային թրաֆիքինգի դեպքում՝ Թուրքիա և Ռուսաստան. «Մենք ունենք նաև ներքին թրաֆիքինգի օրինակներ, երբ ՀՀ մարզերից անչափահաս աղջիկներ են բերում Երևան՝ սեռական շահագործման նպատակով: Եղել են նաև դեպքեր, երբ Երևանի ծայրամասերից բերած անչափահասներին Երևանի կենտրոնում ներգրավել են մուրացկանության մեջ»:

ՀՀ-ում առկա են նաև անչափահասների սեռական շահագործման դեպքեր: Եթե չափահասներին սեռական շահագործման ենթարկելու դեպքում թրաֆիքյորը դատապարտվում է 7-14 տարվա ազատազրկման, ապա անչափահասների թրաֆիքինգի դեպքում՝ 8-15 տարվա:

Թումասյանի կարծիքով՝ անչափահասների թրաֆիքինգի անգամ մեկ դեպքը Հայաստանի պարագայում շատ է. «Առաջին անգամ երեխաների թրաֆիքինգի դեպք է գրանցվել 2009 թվականին, երբ երեխաներին ներգրավել են մուրացկանության մեջ: Սեռական շահագործման մեջ հիմնականում ներգրավվում են 16-17 տարեկան աղջիկները, իսկ մուրացկանության դեպքում ռիսկային տարիքային խումբն է համարվում 12-16-ը»:

Մարմնավաճառը և թրաֆիքինգի զոհը տարբերվում են: Եվ այդ երկու հասկացությունները պետք չէ նույնացնել: Փորձագետը տարբերակման համար առանձնացրեց մի քանի չափորոշիչ: Նախ` մարմնավաճառը ինքն է որոշում, թե քանի հոգու ծառայություն մատուցի, իսկ թրաֆիքինգի զոհը նման հնարավորություն չունի: Երբեմն ստիպված սպասարկում է 25-30 հաճախորդի: Մարմնավաճառն ունի նաև հաճախորդին ընտրելու հնարավորություն: Այսինքն՝ եթե տվյալ անձը նրան արտաքնապես դուր չի գալիս, կարող է հրաժարվել ծառայություներ մատուցելուց, իսկ թրաֆիքինգի ենթարկված անձը այդ հնարավորությունը ևս չունի: Հաջորդ կարևոր չափորոշիչը ծառայություն մատուցելու վայրի ընտրությունն է: Զոհերը չեն կարող որոշել ծառայություն մատուցելու վայրը: Այստեղ մարդու ազատ տեղաշարժը սահմանափակվում է: Հաճախ բնակության վայրը և ծառայություն մատուցելու վայրը նույնն են լինում: Երբեմն պատահում են դեպքեր, երբ զոհը ունի ազատ տեղաշարժի իրավունք, բայց այս պարագայում թրաֆիքյորն օգտագործում է մի որևէ գործուն միջոց, որով զոհին կարողանում է պահել կախվածության մեջ. «Եղել է դեպք, երբ զոհի երեխային Հայաստանում պահում էին թրաֆիքյորի հարազատները, իսկ կնոջը շահագործում էին Թուրքիայում»:

Հաջորդ տարբերությունը կայանում է նրանում, որ մարմնավաճառն ու կավատը իրենք են գումարը որոշում, գումարի բաշխումը, իսկ թրաֆիքինգի դեպքում կամ գումար չեն տալիս ընդհանրապես, կամ տալիս են շատ չինչին, որպեսզի այդ գումարը հերիքի նրան կենցաղային ծախսերը հոգալու համար, կամ վճարված գումարն ամբողջությամբ վերադարձվում է՝ անգամ պարտքային կախվածություն ստեղծելով:

Ինչպես նշեց մասնագետը, երևույթի մասին միայն խոսելը բավական չէ երևույթի զարգացումը խոչընդոտելու համար. «Մենք պետք է կազմակերպենք նպատակաուղղված գործողություններ և՛ պատճառները վերացնելու, և՛ հետևանքները չեզոքացնելու համար: Պատճառները կարող են լինել սոցիալական, ֆինանսական, տնտեսական: Եթե անձն ունենա աշխատանք, ապա աշխատանք չի փնտրի դրսում և հետևաբար չի դառնա խոցելի թրաֆիքինգի համար: Կա նաև հոգեբանական գործոնը: Մարդկանց հաճախ թվում է, թե այն, ինչը տեղի է ունեցել ուրիշների հետ, իր հետ լինել չի կարող:

Հանցագործությունից տուժած անձանց հասարակությունը չպետք է պիտակավորի: Երբ մեկ անգամ ենթարկվում է թրաֆիքինգի, պետք է այնպես անել, որ նա ևս մեկ անգամ իրեն զոհ չզգա»:

Թումասյանը վերջում հավելեց, որ թրաֆիքինգի վերաբերյալ սեմինարներ են անցկացվել նաև ՀՀ մարզերում. «Վերապատրաստվել են ուսուցիչներ: Դասընթացներ են կազմակերպել աշակերտների համար: Աշխատանքը կատարվում է, բայց դրա հետ մեկտեղ պետք է ազգաբնակչությունը զգոն լինի: Եթե նրան առաջարկում են աշխատանք արտերկրում առանց բարձրագույն կրթության, աշխատանքային փորձի, օտար լեզվի իմացության և բարձր աշխատավարձով, նա պետք է գիտակցի, որ մի բան այն չէ և չհավատա սուտ խոստումներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում