Թալիբները շաբաթ օրը զանգվածային հարձակում են գործել Չակրան քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է Բադախշան գավառում: Այս մասին հաղորդել է Պաժվակ տեղեկատվական գործակալությունը:
Ինչպես լրատվամիջոցներին հաղորդել է թալիբների ներկայացուցիչ Զաբիուլա Մոջահեդը, որոշ ժամանակով թալիբները տիրել են քաղաքին` գերի վերցնելով 20 ոստիկանների և ոչնչացնելով չորս տրանսպորտային միջոց: Նրա խոսքերով` հարձակվողների ձեռքն է ընկել մեծ քանակությամբ զենք և զինամթերք:
Իր հերթին Մոջահեդը հայտնել է, որ վիրավոր են միայն երեք գրոհային:









































