Թուրքական ոստիկանությունը այսօր անցկացրել է օպերացիա, որի ժամանակ ձերբակալվել է 11 մարդ, որոնց մեծ մասը լրագրողներ են: Նրանք մեղադրվում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը տապալելու մեջ: Այս մասին հաղորդում է Zaman օրաթերթը:
Ձերբակալվածները համագործակցել են հայտնի ODA-TV ինտերնետ պարբերականի հետ: Փետրվարի կեսին այս պարբերականի խմբագրությունում տեղի էին ունեցել խուզարկություններ և ձերբակալություններ: Կայքի ղեկավարությունը մեղադրում է զինվորական հեղաշրջման փորձին աջակցելու մեջ:
Այս գործը հայտնի է «Էրգենեկոն» անվամբ, որին մասնակից են մի քանի հարյուր մարդ, այդ թվում` բարձրաստիճան զինվորականներ: Մի շարք ընդդիմադիրներ այս գործը շինծու են համարում: Ըստ Էրդողանի կառավարության ընդդիմախոսների, զինվորականներին ձերբակալելով, Էրդողանը փորձում է վերջնական չեզոքացնել նրանց ազդեցությունը ներքաղաքական խնդիրներում:






































