ԱՄՆ-ի Մինեսոտ նահանգի Սենթ-Փոլ քաղաքում դագաղների խանութը զեղչային ակցիա է սկսել՝ նվիրված Հելոուինին:
Ըստ խանութի սեփականատեր Մայք Զոֆիի խոսքերի` հնարավոր է, որ Հելոուինի ժամանակ ինչ-որ մեկը ցանկանա դագաղ գնել և այն օգտագործել որպես տոնական զարդարանք: Զոֆֆը նշել է, որ ակցիայի սկսվելուց հետո ինքը անընդհատ զանգեր է ստանում մարդկանցից, ովքեր ցանկանում են էժան դագաղ գնել:
Այս ակցիայի շրջանակներում ամենաէժան դագաղը կարելի է ձեռք բերել 100 դոլարով, այն դեպքում, երբ նրա սովորական գինը 295 դոլար է:
Հելոուինը արևմտյան երկրներում նշում են հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 1-ը: Այդ օրը ընդունված է անցկացնել ամենատարբեր դիմակահանդեսներ:







































