Ինչպես տեղեկացնում է վրացական apsny.ge գործակալությունը Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի է ունենում «Վրացական երազանք» կուսակցության ակցիան: Ներկայում ելույթ է ունենում կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:
Ինչպես հայտարարել է Իվանիշվիլին իր ելույթում, անհնար է պատկերացնել, որ Արևմուտքը փակել է աչքերն ու աջակցել է այդ սադիստական համակարգի ստեղծողներին:
«Սաակաշվիլու համակարգը պետք է քանդվի: Բոլորը համոզվել են դրանում: Ու Արևմուտքը աչք չի փակի այդ անօրինակության ու չլսված բռնության վրա:
Դժվար է պատկերացնել, որ Արևմուտքը փակել է աչքերն ու աջակցել է այդ սադիստական համակարգի ստեղծողներին: Այս իշխանությունը շատ ջանք է գործադրել՝ մեր երիտասարդությանը վերածելու առանց իդեալների ու պատվի հասարակության, սակայն չի կարողացել:
Ես հպարտ եմ, որ երբ եկավ անհրաժեշտ պահը, երիտասարդությունը գրավեց լավ ու ճիշտ դիրքորոշում ու դատապարեց բռնությունը»,- հայտարարել է Իվանիշվիլին:












































