Ինչպես հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները, այսօր հրաժարական է տվել Եգիպտոսի վարչապետ Ահմետ Շաֆիկը: Նրա հրաժարականը հաստատել է նաև զինվորական ժամանակավոր իշխանությունը: Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել տրանսպորտի նախարար Էսամ Շարաֆը:
Հիշեցնենք, որ Ահմետ Շաֆիկը նշանակվել էր Հոսնի Մուբարաքի կողմից ցույցերի ամենաթեժ պահին, երբ ցուցարարներն արդեն անվերահսկելի էին, իսկ Մուբարաքը, նոր կառավարություն ձևավորելով, փորձում էր ժամանակ խլել: Վերջին օրերին Կահիրեում և մյուս քաղաքներում տեղի էին ունենում բողոքի ակցիաներ` պահանջելով Եգիպտոսի վարչապետի հրաժարականը` մեղադրելով նրան Մուբարաքի հանցավոր ռեժիմի ներկայացուցիչը լինելու մեջ:







































