Denali Moose Tracks պաղպաղակ արտադրող ընկերությունը որոշել է ներկայացնել, թե դեմքի ինչպիսի արտահայտություն են ունենում երեխաները, ովքեր իրենց կյանքում առաջին անգամ պաղպաղակ են ուտում:
Երեխաները, որպես կանոն, նախ զարմանում են, այնուհետև, զգալով պաղպաղակի համը, ուրախանում են և հաճույքով ուտում այն:
Առաջին անգամ պաղպաղակ վայելող երեխաների արձագանքը ներկայացնող տեսանյութը Youtube կայքում տեղադրվել է մի քանի օր առաջ, և արդեն դիտվել է ավելի քան 90,000 անգամ:









































