Գերմանիայի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին հրաժարվել է գնահատական տալ իր՝ «Արսենալ»-ի կազմում անցկացրած առաջին խաղերին:
«Դեռ պետք չէ ասել՝ Պոդոլսկին հերոս է «Արսենալ»-ի համար: Դա ճիշտ չէ: 5-6 խաղից հետո պետք չէ այդպես ասել. դա ինձ դուր չի գալիս: Եթե 20 խաղից հետո մենք ունենանք 6 պարտություն, ապա բոլորը կսկսեն ասել՝ «Արսենալ»-ը թափոն է, Պոդոլսկին աղբ է, ոչ թե ֆուտբոլիստ: Հարկավոր է համբերել: Այստեղ եմ եկել չորս տարով, ոչ թե հինգ-վեց խաղով»,- ասել է Պոդոլսկին:









































