Ծիրանի ՀԿ-ն նախաձեռնել է «Փրկենք հուշարձանները» նախագիծը:
Նախագիծը, Ծիրանի ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյանի խոսքով, գործում է«sos.tsirani.am» կայքի միջոցով:
Վնասված և վթարված հուշարձանների մասին կայքին տեղեկացնում են անհատները և շահագրգիռ կառույցները:
Նորաբաց կայքին 10 օրվա ընթացքում ահազանգել են արդեն 11 հուշարձանի մասին:
«Հրատապ տեղեկատվությունը և հուշարձանների լուսանկարները զետեղելուց հետո մենք այդ մասին տեղեկացնում ենք պատկան մարմիններին`անհրաժեշտ լուծման ակնկալիքով»,-ասաց Նարեկ Աշուղաթոյանը:
Կայքի ուշադրության կենտրոնում են ոչ միայն Հայաստանի, այլև ԼՂՀ և Սփյուռքի հուշարձանները:











































