Thursday, 25 06 2026
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես

«Ժառանգությունը»` ի դեմս Ր. Հովհաննիսյանի, մեծ փոփոխություններ կիրականացնի. Զ. Փոստանջյան

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «21 տարի է անցել Սովետական Միության անկումից: Այս 21 տարիների ընթացքում մեր պատմական հայրենիքի փոքր մասում հիմնադրեցինք երկու հայկական պետություններ, որոնք իրենց Սահմանադրությունների մեջ ամրագրեցին ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կարգը: Սակայն այդպես էլ մենք չկարողացանք իրագործել այն:

Ցավալի է, բայց Հայաստանը հեռու է ինքնիշխան լինելուց: Ժողովրդավարական ղեկավարման փոխարեն բռնապետական կարգեր են տիրում:

Սոցիալական արդարությանը փոխարինում է օլիգարխիայի կողմից փշրանքների տեսքով կեղծ բարեգործությունը և պետության կողմից իրականացվող անբարո սոցիալական քաղաքականությունը` խայտառակ չափի թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի տեսքով:

Իրավական պետության փոխարեն գործում է համատարած անպատժելիության մթնոլորտ, իրավապահ մարմինները օգտագործվում են` գործադիր ղեկավարման կողմից անարդարացի, անբարո և նույն իշխանությունը վերարտադրելու նպատակով: Պարբերաբար օգտագործվում են զինված ուժերը` քաղաքական նպատակներով և դատական համակարգը հիմնականում սպասարկում է բռնապետության պահանջները:

Այս արատավոր համակարգը մեզ պարտադրվեց 90-ական թվականների սկզբին և այդ ժամանակվանից ի վեր մեր երազների հայրենիքում չենք կարողանում հաստատել ապրելու մեզ հարիր կարգեր:

Սա է այսօրվա իրականությունը: Շատերն են հարց հղում` իսկ ի՞նչ է լինելու, ո՞րն է վերջը, այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել, մենք հույսներս կորցրել ենք:

Սիրելի հայրենակիցներ,

Ուզում եմ հիշեցնել, որ մենք շատ ենք, մենք են մեծամասնությունը, բռնապետը մեկն է, օլիգարխները` մի քանի տասնյակ, հանցագործ ոստիկանները, դատախազները, ազգային անվտանգության աշխատակիցները, պետական բյուջեից յուրացումներ իրականացնող պաշտոնյանները կարող են լինել շուրջ հարյուրը:

Նրանք բոլորը արատավոր բռնապետական համակարգի գործիքներն են:

Ինչ պետք է անենք մենք` մեծամասնությունը.

Պարտավոր ենք ստանձնել հանձնառություն` վերացնել գործող արատավոր համակարգը, այն է`

Իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որն իրենից ներկայացնում է հանրաքվեի միջոցով գործող բռնապետական-նախագահական ինստիտուտի վերացում, խորհրդարանական հանրապետական կարգի հաստատում, գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների իրական տարանջատում, գործարարության բացառում հանրային և պետական կառավարումից:

Այժմ մենք գտնվում են 2013 թվականին նախագահի պաշտոնին հավակնող մրցապայքարի փուլում: Բոլոր այն անձինք, ովքեր փորձառու բռնապետեր են և պատրաստվում են բռնապետության շարունակականությունն ապահովել, հայտնում ենք, որ առնչվելու են լուրջ դիմադրության և ընդվզման:

Մենք` մեծամասնությունը, 2013 թվականի նախագահական ընտրությունները դիտարկում ենք մեր հայրենիքում որպես մեծ փոփոխությունների սկիզբ, իսկ «Ժառանգությունը»` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, պատրաստ է որպես զինվոր առաջնորդել մեծ փոփոխությունների իրականացման գործընթացը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում