Ամերիկյան «The wall street journal» պարբերականի հրապարակած ցուցակով Ադրբեջանը հեղափոխական երկրների շարքում 10-րդն է:
Այս հրապարակման վերաբերյալ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց կարծիքն էին հայտնում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գրիգոր Հարությունյանը և ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Հեղափոխական ինդեքսը որոշվել է երեք չափանիշներով` կաշառակերություն, սոցիալական գործոն և մարդկային ներուժի զարգացում:
Ըստ Գրիգոր Հարությունյանի` Ադրբեջանը շատ պայթյունավտանգ երկիր է, և ցուցակը կազմված է շատ օբյեկտիվ ցուցանիշներով:
Իսկ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ լուրջ չի գնահատում այդ հրապարակումը, քանի որ նշված չափանիշները չեն կարող լինել հեղափոխության պատճառ:









































