ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Մոնղոլիան պաշտոնապես դարձել է ոչ միջուկային պետություն:
Սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում կայացել է ՄԱԿ-ի միջուկային «հնգյակի» մշտական ներկայացուցիչների միջև դեկլարացիայի ստորագրումը, որի համաձայն՝ Մոնղոլիային տրվել է ոչ միջուկային պետության կարգավիճակ: Մոնղոլիայի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում ստորագրել է փոխադարձ դեկլարացիա տվյալ հարցի շուրջ իր երկրի անունից:










































