Ամերիկացիների մեծ մասը հավանություն չեն տալիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Լիբիայում վարած քաղաքականությանը` չնայած ընտրություններում նրա թեկնածությունն են նախընտրում, հաղորդում է Fox News-ը:
Հավանություն չեն տվել ընտրողների 43 %-ը, իսկ 39%-ը հայտարարել են, որ համաձայն են նրա` Լիբիայում վարած քաղաքակությանը: Այս արդյունքները կտրուկ տարբերվում են սեպտեմբերի սկզբի` մինչ Բենղազիում իրականացված ահաբեկչական ակտը անցկացրած հարցման արդյուքններից, որի ժամանակ մահացավ ԱՄՆ դեսպանը:
Այնուամենայնիվ հարցմանը մասնակցածների 62%-ը դրական են համարում Մուամար Քադաֆիի տապալումը:
Այլ հարցերում Օբամայի ցուցանիշները նույնն են մնացել:
Սեպտեմբերի 24-26-ը անցկացրած հարցմանը մասնակցել է 1092 մարդ:










































