Բրիտանացի գիտնականների կարծիքով` Եվրոպայի ժամանակակից լեզուների երկու երրորդը կարող է անհետանալ: Ինչպես պարզել են Մանչեսթերի համալսարանի հետազոտողները` ներկայումս եվրոպական 30 լեզուներից 21-ի թվային և տեղեկատվական աջակցությունը ծայրահեղ թույլ է կամ բացակայում է: Ուստի մեծ է այդ լեզուների անհետացման վտանգը, փոխանցում է Euromag-ը:
Ամենադժվարի վիճակում են իսլանդերենը, լատվերենը, լիտվերենը և մալթերենը: Ծանր է նաև բուլղարերենի, հունարենի, լեհերնի և հունգարենի վիճակը:
Ապրելու ամենամեծ շանս ունեն անգլերենը, հոլանդերենը, ֆրանսերենը, գերմաներենն ու իտալերենը:












































