Անցյալում հանճարեղ ֆուտբոլիստ Պելեն իր գնահատականն է տվել ազգային հավաքականների ներկայիս մարզավիճակին:
Պելեն աշխարհում լավագույնն է համարում Իսպանիայի հավաքականը` քննադատելով իր երկրի ընտրանուն:
«Չգիտենք, թե ով կհաղթի 2014 թվականի աշխարհի առաջնությունում, սակայն այժմ լավագույնն Իսպանիայի ընտրանին է: Նրանք լավ խաղ են ցուցադրում վերջին 5-6 տարիների ընթացքում և լավագույնների թվում կլինեն նաև 2014 թվականին:
Ինչ վերաբերում է Բրազիլիային, ապա հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր հիանալի անհատական խաղի են տիրապետում, սակայն միասնական թիմը բացակայում է:
Բրազիլիան թիմի, հավաքականի կարիք ունի: Մենեզեսի թիմում հրաշալի խաղացողներ կան, սակայն գոյություն չունի հստակ կազմակերպված խաղաոճ»,- հայտարարել է Պելեն:










































