«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտարարել է, որ խորապես նվիրված է իր ներկայիս ակումբին:
«Ես երկարաձգել եմ պայմանագրիս ժամկետը, քանի որ գոհ եմ ամեն ինչից: Հուսով եմ, որ առաջընթաց կապրեմ և կպայքարեմ տիտղոսներ նվաճելու համար:
Խորհում եմ ներկայի, ոչ թե ապագայի մասին: Այն մասին, որ շարունակեմ հաճույք ստանալ ֆուտբոլից և տիտղոսներ նվաճել: Իմ պայմանագրով նախատեսված չէ, որ կարող եմ «Ռեալ» կամ «Բարսելոնա» տեղափոխվել»,- հայտնել է իսպանացին:







































