Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Մուամար Քադաֆիի հետ հեռախոսազրույցում համաձայնել է միջնորդի դեր կատարել իշխանության և ընդդիմության հակամարտությունում,- հաղորդում է Al Jazeera-ն:
Հեռուստաընկերության աղբյուրները չեն նշել, թե ինչ խաղաղարար նախագծով է հանդես եկել Չավեսը, սակայն հայտնի է, որ Քադաֆին այն ընդունել է:
Նշվում է, որ Չավեսի միջնորդությանը համաձայնել է նաև Արաբական երկրների լիգան, ինչի մասին այսօր տեղեկացնելու են կառույցի ներկայացուցիչները: