Այս պահին կառավարության մոտ առևտրականները խաղաղ ցույց են անցկացնում, նրանց են միացել «Ժառանգության» պատգամավորները:
Ոստիկանությունը փակել է Տիգրան Մեծ տանող ճանապարհը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջեց ոստիկաններից, որպեսզի նրանք բացեն ճանապարհը, քանի որ օրենքով խաղաղ հավաքները արգելված չեն:
Ոստիկանները հրմշտում էին ցուցարարներին և նույնիսկ պատգամավորներին:
Ոստիկանները ծեծի են ենթարկել ԱԺ պատգամավորներ Ա.Բախշյանին, Զ.Փոստանջյանին և Ա.Մարտիրոսյանին:
Մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանները Կենտրոն ոստիկանատուն են տարել մի քանի ցուցարարների, այդ թվում` նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիին:
Ոստիկանների գործողությունները ղեկավարում է հանրահայտ Ռոբերտ Մելքոնյանը (Բազազ):
Ըստ մեր աղբյուրների հաղորդման` Լարիսա Ալավերդյանը ոստիկանատանն է, Անահիտ Բախշյանը` հիվանդանոցում:
«Առաջին լրատվականը» հետևում է իրադարձությունների զարգացմանը:










































