Իսպանական Մոլե-դել-Վալիես քաղաքի հացթուխ Անդրեու Լյարգեսը նվաճել է «Լավագույն հացթուխ-2012» կոչումը: Այս մասին հաղորդում Euromag-ը:
Հեղինակավոր մրցանակը նրան է հանձնվել Հացթուխների և հրուշակագործների միջազգային միության կողմից՝ Մյունխենում անցկացված միջազգային ցուցահանդեսի շրջանակում մասնագիտական մրցույթի արդյունքներով:
Մեդալը ներկայացնում է աշխարհում գոյություն ունեցող հացի տարբեր տեսակների պատկերներ: Լյարգեսը հայտարարել է, որ հպարտանում է իր մասնագիտությամբ և համարում այն աշխարհում հնագույններից ու ազնվագույններից մեկը:
Անդրեուն աշխատում է քաղաքի ամենահին փռում. նրա ընտանեկան բիզնեսն այս տարի դառնում է 135 տարեկան:







































