Իսպանական մամուլը հաղորդում է, որ իսպանական «Էսպանյոլ»-ի կիսապաշտպան Սիմաու Սաբրոզան գովասանքի խոսքեր է շռայլել Մադրիդի «Աթլետիկո»-ի կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հասցեին:
Նշենք, որ թիմերը Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում մրցելու են իրար հետ:
«Իմ կարծիքով՝ այս պահին լավագույն 9 համարը ողջ աշխարհում Ռադամել Ֆալկաոն է: Նա գոլեր է խփում, հրաշալի հանդիպումներ անցկացնում, այսինքն՝ անում այն ամենը, ինչ պետք է անի այս դիրքի ֆուտբոլիստը: Ֆալկաոն իրեն հրաշալի է դրսևորել նաև պորտուգալական «Պորտու»-ում և այժմ շարունակում է ցուցադրել իր բարձր կարգը»,- ասել է Սաբրոզան:





































