Մախաչկալայի «Անժի»-ի կամերունցի հարձակվող Սամուել Էտո’Օն որոշում է կայացրել վերադառնալ երկրի ազգային հավաքական: Այս մասին նշված է ֆուտբոլիստի հայտարարությունում, որը տարածվել է աֆրիկյան մամուլում:
«Նախագահ Պոլյա Բիլյայի խնդրանքով ես վերանայել եմ իմ որոշումն ազգային հավաքականի վերաբերյալ: Ես կվերադառնամ ազգային թիմ և կշարունակեմ ծառայել իմ երկրին` ինչպես դա եղել է վերջին 15 տարիների ընթացքում: Համոզված եմ, որ Աստծո ուժով և համախմբված աշխատանքի շնորհիվ մենք հավաքականին կվերադարձնենք նախկին խաղամակարդակը»,- հայտարարել է ֆուտբոլիստը:







































