Национальная оборона Голос России հանդեսին տված հարցազրույցում փորձագետ Իգոր Կորոտչենկոն կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն թույլ չտալու համար անհրաժեշտ է հավասարկշռել կողմերի ռազմական հնարավորությունները:
«Մասնավորապես, համոզված եմ, որ Ադրբեջանին С-300 համակարգեր առաքելու դիմաց Հայաստանին ևս այդ զինատեսակից առաքեինք, անհատույց կամ լիզինգային ծրագրով: Ընդ որում, դրանք պետք է լինեին հայկական ռազմական վերահսկողության տակ» ,- ասել է Կորոտչենկոն: