Saturday, 20 06 2026
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստանյան բուհերի կառավարման խորհուրդներում ուսանողների մասնակցությունը կազմում է 25 տոկոս. ԿԳՆ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ այս օրերին Հայաստանում են գտնվում ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ֆեդերացիայի ներկայացուցիչները, որոնց այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով երիտասարդներին` Արմեն Աշոտյանը նշել է, որ նախարարությունը սերտ համագործակցում է ուսանողական կազմակերպությունների հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից:

«Ուսանողների ներգրավումը գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում պետության համար գերակա խնդիր է, և ուսանողներն իրավամբ մեր գործընկերներն են` կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում: Իրականում, մեր երկրում այսօր ուսանողներն ունեն մեծ հնարավորություններ. հայաստանյան բուհերի կառավարման խորհուրդներում ուսանողների մասնակցությունը կազմում է 25 տոկոս, ուսանողներն իրենց ներկայացուցիչն ունեն նաև ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմում, բացի այդ, բուհերը պարբերաբար ֆինանսավորում են ուսանողական խորհուրդների կազմակերպած հավաքները»,-նշել է Արմեն Աշոտյանը` ներկաներին տեղեկացնելով, որ անցյալ տարվանից մեկնարկել է ՀՀ Նախագահի` երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագիրը` համաձայն որի` երիտասարդներին տրամադրվում է որոշակի դրամական խրախուսանք` գիտական համաժողովներին մասնակցելու, հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածներ հրապարակելու և նմանատիպ այլ հարցեր լուծելու նպատակով:

Ըստ Արմեն Աշոտյանի` երիտասարդ գիտնականների կողմից ընտրված խորհուրդն ինքն է որոշում ` ինչպես տնօրինել տրամադրված է գումարը, և պետությունը վերոնշյալ հարցերում որևէ դերակատարություն չունի: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև «ուղեղների արտահոսքի» խնդրին` նշելով, որ այդ հարցն այսօր արդիական է ողջ աշխարհում և, մասնավորապես, ԱՊՀ տարածքում:

«Հավաստիացնում եմ, որ հեռացած մասնագետների մի որոշ մասը` որպես կայացած գիտնականներ, այսօր վերադառնում է հայրենիք` իր ստացած փորձով և կապերով: Մենք մեր կապը չենք խզում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մեր տաղանդավոր երիտասարդների հետ. կարևորն այն է, որ նրանք երբեք չմոռանան իրենց հայրենիքը և իրենց փորձն ու գիտելիքները ներդնեն հայկական գիտության զարգացման գործումը»,-ընդգծել է նախարարը և հավելել, որ վերջերս իրականացված ուսումնասիրության արդյունքներով, բնակչության մեկ շնչի հաշվարկով Հայաստանը ԱՊՀ տարածքում երկրորդն է իր գիտական ցուցանիշներով, այն է` միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հրապարակումների քանակը հղումների համապատասխան ինդեքս և այլն:

Հանդիպմանը ներկա երիտասարդներն իրենց հերթին նշել են, որ ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ֆեդերացիայի` առաջին անգամ Հայաստանում անցկացվող նստաշրջանը կնպաստի ԱՊՀ երկրների բժշկական բուհերի կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը, նոր կապերի ձևավորմանը։

Հանդիպման ընթացքում երիտասարդները նաև հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են համաֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերի, միջազգային դրամաշնորհների, պետության կողմից ֆինանսավորման միջոցների վերահսկման, ուսանողների շարժունության, կրթության միջազգայնացման և այլ խնդիրներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում