Մասիմո Կարերան, ով «Յուվենթուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնում ժամանակավորապես փոխարինել է որակազրկված Անտոնիո Կոնտեին, մեղադրվում է սպանության մեջ:
2012 թվականին տեղի ունեցած ավտովթարից հետո մահացան 23-ամյա 2 աղջիկներ: Կարերայի «Մերսեդես»-ը բախվել էր աղջիկների ավտոմեքենային, որի հետևանքով նրանցից մեկը տեղում մահացել էր, իսկ մյուսը տեղափոխվել էր հիվանդանոց, բայց բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը:
Կարերայի իրավապաշտպանը հայտարարեց, որ այդ գիշեր ճանապարհը շատ թույլ է լուսավորված եղել, և մարզիչն ուղղակի չէր կարող նկատել աղջիկների ավտոմեքենան:
Սակայն ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կարծիքով Կարերան կարող էր խուսափել վթարից: Դատավարությունը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին:







































