ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը երկրորդ պարտությունն է կրել Սերբիայում շարունակվող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարում: Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ մրցավեճում գրանցվել է նույն 5:0 հաշիվը, ինչպես և Սերբիայի հետ խաղում: Գոլերի հեղինակներն են Բոգուշը, Վոլինեցը, Պավլովեցը և Կլիկոն (2):
Մյուս հանդիպումը խմբում Մոլդովայի և Սերբիայի հավաքականների միջև ավարտվել է 4:0 հաշվով հօգուտ սերբերի: Վերջին տուրի հանդիպումներից առաջ Սերբիան և Բելառուսը ապահովեցին իրենց տեղը էլիտ ռաունդի մրցաշարում:
Վերջին տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 30-ին: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Մոլդովայի ընտրանու հետ, իսկ Սերբիայի թիմը կխաղա Բելառուսի հետ:
Մրցաշարային աղյուսակ
1. Սերբիա 2 2 0 0 9-0 6
2. Բելառուս 2 2 0 0 6-0 6
3. Մոլդովա 2 0 0 2 0-5 0
4. ՀԱՅԱՍՏԱՆ 2 0 0 2 0-10 0







































