Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ժամանակին աշխատել է կենտրոնական պաշտպան Ջոն Թերիի հետ Լոնդոնի «Չելսի»-ում, վստահ է, որ ֆուտբոլիստը ռասիստ չէ:
Հիշեցնենք, որ Թերին 4-խաղյա որակազրկում էր ստացել Անտոն Ֆերդինանդին ռասիստական բնույթի վիրավորանքներ հասցնելու համար: Թերին նաև հայտարարել է Անգլիայի ազգային հավաքականում կարիերայի ավարտի մասին:
«Ես վստահ եմ 100%-ով, որ Թերին ռասիստ չէ: Երբ աշխատում էի «Չելսի»-ում, թիմում 12 աֆրիկացի և այլ սևամորթ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս: Թերին միշտ հիանալի փոխհարաբերություններ է ունեցել իր բոլոր խաղընկերների հետ»,- ասել է Մոուրինյոն:







































