«Փուչիկներ»-ի գործով 6 տուժողներ դատարանին գրությամբ հայտնել են, որ դեմ չեն, որ գործի քննությունն ընթանա արագացված դատաքննության կարգով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի այօրվա նիստին ներկայացած ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը, սակայն, առայժմ արագացված դատաքննություն անցկացնելու միջնորդություն չի արել: «Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ` հանրային պաշտպանի գրասենյակից հրավիրված պաշտպանը միջնորդել է 10 աշխատանքային օր ժամանակ տրամադրել իրեն ծավալուն գործի նյութերին ծանոթանալու համար:
Դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, միջնորդությունը բավարարեց և դատական նիստը հետաձգեց մինչև հոկտեմբերի 11-ը:
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների բոցավառման հետևանքով վնասվածքներ էր ստացել ու հիվանդանոցներ տեղափոխվել 154 մարդ:











































