Այսօր հայտարարվել են Golden Foot 2012 մրցանակի չորս հավակնորդների անունները:
Այս տարի մրցանակի հիմնական հավակնորդներն են Դիդիե Դրոգան («Շանհայ Շենհուա»), Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ), Անդրեա Պիրլոն («Յուվենթուս»), Ռաուլը («Ալ-Սադ»):
Նշենք, որ հավակնորդների թվում են Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենթուս»), Իկեր Կասիլյասը («Ռեալ»), Կական («Ռեալ»), Կառլես Պույոլը («Բարսելոնա»), Կլարենս Զեդորֆը («Բոտաֆոգո»), Չավին («Բարսելոնա»):
Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը կկայանա հոկտեմբերի 17-ին` Մոնտե-Կառլոյում: 2003 թվականին հիմնադրված մրցանակը հաղթողին կհանձնի Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը:
Golden Foot 2012 մրցանակը հանձնվում է 29 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին` համաշխարհային ֆուտբոլում ունեցած ներդրումների համար: Golden Foot 2011-ը նվաճել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ռայան Գիգզը:









































