Համաշխարհային ֆուտբոլի նախկին աստղ Դիեգո Մարադոնան տեսողության բարելավման նպատակով վիրահատության կենթարկվի: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը`հղում անելով Արգենտինայի պետական լրատվական գործակալությանը:
Ինչպես նշվում է`վիրահատությունը կանցկացվի Արգենտինայի Մենդոսա նահանգի մասնավոր կլինիկաներից մեկում` ակնաբույժ Ռոբերտո Սալվիդարի գլխավորությամբ: Նրա հիվանդներն են մշակույթի և արվեստի բազմաթիվ տեղացի գործիչներ:
Վերջին անգամ 51-ամյա Մարադոնան հանրության առջև էր հայտնվել երկու շաբաթ առաջ` Դևիսի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում` Արգենտինայի և Չեխիայի հավաքակաների թենիսիստների խաղի ժամանակ: Ողջ ընթացքում նա ակնոցը չէր հանել:







































