Երկու օր առաջ ՄԱԿ-ն իր զեկույցում բելառուսական իշխանություններին մեղադրել էր ՄԱԿ-ի պատժամիջոցները շրջանցելու և Կոտ դ’Իվուարին զենք վաճառելու մեջ, որը հետագայում օգտագործվել է նախագահի պաշտոնը զբաղեցնող Լորան Գբագբոյի կողմից քաղաքական հակառակորդների ճնշելու համար:
Այսօր հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի առաջ քաշած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Այդ փաստն արձանագրել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների գործերով գլխավոր քարտուղար Ալեն լե Ռոյը` նշելով, որ շփոթմունքն առաջացել է Կոտ դ’Իվուարում ՄԱԿ-ի ներկայացուցչի ոչ պատշաճ աշխատանքի շնորհիվ: ՄԱԿ-ը պաշտոնապես ներողություն է խնդրել Բելառուսից: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Լե Ռոյը մանրամասնել է, որ շփոթմունքն ու սխալն առաջ է եկել այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի փորձագետները լսել են, թե ինչպես է վայրէջք կատարում տրանսպորտային ինքնաթիռը, որն իբր ուղղաթիռներ է տեղափոխել, սակայն անձամբ չեն ստուգել այդ փաստը: «Ես պետք է ընդունեմ, որ ինքնաթիռ վայրէջք չի կատարել»,- ասել է լե Ռոյը:









































