Ահաբեկիչների խումբը հարձակվել է Իրաքի հյուսիսում գտնվող Տիկրիտի բանտի վրա: Նախ ավտոմեքենայով, որում ռումբ է եղել. մահապարտը հարձակվել է բանտի մուտքի դարպասների վրա, հետո նրան հետևել են զինյալները, փոխանցում է rosbalt.ru-ն:
Вести-ն հաղորդում է, որ հարձակման ընթացքում մահացել է պահակը:
Ահաբեկիչները բանտի տարածքում հրաձգություն են բացել բանտի մնացած պահակների դեմ:
Զոհերի և տուժածների ստույգ թիվն առայժմ չի հաղորդվում: Տիկրիտում պարեկային ժամ է հայտարարված:
Հիշեցնենք, որ մարտին Իրանի Քիրքուկ քաղաքի բանտից 19 բանտարկյալ էր փախել: փախստականների թվում տարբեր հանցագործությունների համար մահվան դատապարտված երկու մարդ և «Ալ-Քաիդայի» մի քանի զինյալներ են եղել:









































